Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանում ընդունել է աստղագետներին՝ հաղորդում է Radio Vaticana-ն: Պոնտիֆիկոսը հանդիպել է Վատիկանի աստղադիտարանին կից՝ 15-րդ աստղագիտական ամառային դպրոցի դասախոսների ու ուսանողների միջազգային խմբի հետ:
Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստան այցի նախօրեին «Գիտական կամուրջներ» հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում հրատարակել է «Հռոմի հայ ուխտավորը» խորագրով անգլերեն աշխատությունը։
Ռուսաստանի և Վրաստանի ուղղափառ եկեղեցիները հրաժարվում են մասնակցել Ուղղափառ եկեղեցիների պատմական խորհրդաժողովին, որը նախատեսվում է հունական Կրետե կղզում` հունիսի 17-ից 26-ը:
Կաթոլիկ մամուլը շարունակում է ուշադիր հետևել ուղղափառ տիեզերաժողովի գումարման շրջադարձերին, որ ծրագրված է հունիսի 16-27-ին Կրետեում: Տիեզերաժողովը, գրում է L'Osservatore Romano-ն (Վատիկան), առավել անորոշ է դառնում:
Հայերը Թուրքիայում վախի մեջ են ապրում՝ Բունդեսթագում հայոց ցեղասպանության ճանաչումից հետո հայ փոխանորդը Էրդողանին «համերաշխություն» է հայտնում, իսկ արքեպիսկոպոսի հոտը զգուշանում է վրեժից ու բռնություններից՝ գրում է AsiaNews-ը (Հռոմ, Իտալիա):
Նամազ չանողների մասին սկանդալային հայտարարություն արած թուրք պրոֆեսոր Աթիլլա Աքշարի դեմ Թուրքիայում բողոքի մեծ ալիք է սկսվել: TRT հեռուստաընկերության եթերում պրոֆեսորը մուսուլմանների սուրբ ամսվա՝ Ռամադանի ընթացքում նամազ չանողներին «կենդանիներ» է կոչել:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն երեկ պատմել է, որ Իրանի վրա փետրվարի 28-ի հարձակումից առաջ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին պարզապես ծանուցել է Իսրայելի կողմից Իրանի դեմ ծրագրվող գործողության մասին՝ առանց նրա թույլտվությունը հարցնելու: Նաթանյահուն պնդել է, որ Իսրայելն Իրանում գործողության ընթացքում գործել է անկախ...